-
17.09.2015|
22:10
Այսօրվանից գործարկվել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջը՝ www.justiceacademy.am հասցեով:
-
17.09.2015|
15:52
«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հրավիրում է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Անգլիական այգում (Իտալիայի փ. 1):
-
17.09.2015|
13:04
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած երկօրյա այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
-
16.09.2015|
16:31
Անցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը:
-
16.09.2015|
16:28
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերը:
-
16.09.2015|
12:06
Ֆրանսիական «Շառլի Հեբդո» խմբագրությունում ահաբեկիչների իրականացրած ողբերգությունը աշխարհը դատապարտեց ու սգաց:
-
15.09.2015|
22:08
«Օգնեք ապրել սահմանում ապրող աղջկան» նախաձեռնութունը կազմակերպում է դրամահավաք` Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանում ապրող 14 ամյա Ադելլա Ազատյանին օգնելու համար: Աղջնակի մոտ հայտնաբերվել է կոկորդի ուռուցք: Բուժման համար հարկավոր է 15000 դոլար: Բուժումը հնարավոր է իրականացնել Մոսկվայում:
-
15.09.2015|
20:48
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
-
15.09.2015|
20:39
Եվրոպայում փախստականների ճգնաժամը թուլացնում է ԱՄՆ-ի իշխող դիրքերը, գրում է The Global Times-ը։ Վաշինգտոնը՝ որպես արևմտյան երկրների մեծ եղբայր, իր դաշնակիցներին առաջ է հրում՝ ստիպելով հարվածն իրենց վրա ընդունել, դրա հետ մեկտեղ կուլիսներից դրական արձագանք տալով նրանց քաղաքականությանը, գրում է թերթը։
-
15.09.2015|
20:38
Գերմանիան փախստականների հարցում շրջադարձ է կատարում և սահմանային վերահսկողություն է մտցնում։ Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը դեմ է առել սեփական ինքնավստահության և Եվրոպայի տեղից չշարժվելու քարին՝ Süddeutsche Zeitung-ում գրում է քաղաքագետ Շտեֆան Կոռնելիուսը։